00:00:00

Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

13:31, 24 դեկտեմբեր 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Բելիսսիմո գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր