Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»,-նշված է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրության մեջ։