00:00:00

Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

11:11, 24 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Գրիգորյանի դուստրը հերթական հուզիչ խոսքերն է հղել հայրիկին։

«Երեք ամի է անցել պապ, և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին...

Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասաց.

-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա պապայիս բան ասի…

Չեմ ուզում ուղղակի գիտակցել, որ սա է այն իրականությունը, որում մենակ ապրում ենք…

Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի պապա»,- գրել է Մարինե Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր