00:00:00

Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակում

09:22, 24 դեկտեմբեր 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների՝ ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու:

Տեղեկացանք, որ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ՔՊ վարչություն՝ «հարցաքննության» ու մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ՔՊ նախընտրական ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել՝ արդյոք ՔՊ վարչությունից արդեն ունի պատասխան, մերժե՞լ, թե՞ հաստատել են նրա թեկնածությունը:

«Ես դեռևս տեղեկավություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ»,- շեշտեց Գյուլնազարյանը:

Նշենք, որ հաստաման դեպքում վարչությունից պաշտոնապես նամակ են ուղարկում թեկնածուին՝ տեղեկացնելով, որ ընդգրկվելու է նախընտրական ցուցակում կամ մերժվել է, իսկ Գյուլնազարյանի «հարցաքննությունից» արդեն 4 օր է անցել:

Հիշեցնենք,որ Փարաքարի նախկին թաղապետ, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը 2024 թվականի նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով։

Նոյեմբերի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը։ Սպանության վայրում ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Հավելենք, որ սույն թվականի մարտին կայացած Փարաքարի համայնքապետի ընտրությունների ժամանակ Գյուլնազարյանը խայտառակ պարտություն կրեց երջանկահիշատակ համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին:

Հիմա էլ փորձելու է պատգամավոր դառնալ. միայն թե չգիտի՝ մերժվե՞լ է, թե՞ հաստատվել իր թեկնածությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր