00:00:00

Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու. «Ժողովուրդ»

08:48, 20 դեկտեմբեր 2025 Մամուլ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օրուգիշեր աշխատում են Կաթողիկոսի և նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ:

 

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ:

 

Դա էր նաև պատճառը, որ երեկ իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի՝ Եզրաս Արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել խորհրդային միության տարիներին:

 

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ խոշորացույցի տակ են նաև Կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները. ստուգվում են նրանց բոլորի կապերը՝ ճնշումները Կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար:

 

Նշենք, որ նախօրեին գրել էինք՝ Կաթողիկոսի դեմ ռեպրեսիաները ավելի են ուժեղանալու, հրաժարականի պահանջը չիրականացնելու դեպքում՝ Կաթողիկոսին իրավապահները կալանքի կտանեն ստիպելով հրաժարական գրել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր