00:00:00

Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունը

10:49, 20 դեկտեմբեր 2025 Սպորտ

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով «Բոլոնիայից» կրած պարտությունը (1-1, 2-3)։


«Իհարկե, մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։

​Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց մենք պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա: Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ առաջ շարժվելու համար», - Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Բոլոնիան» կմրցի «Նապոլիի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր