ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն դեռ շատ խնդիրներ ունեն լուծելու։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է նա։
Պետքարտուղարը ընդգծել է, որ նման բանակցություններում ամենաբարդ հարցերը սովորաբար լուծվում են հենց վերջում։