Արարատի մարզի Կարմիր սարը, որը շրջապատում է Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում:
«Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման հանար։ Կար նաև առանձին նախագիծ՝ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։
Սակայն, նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացված հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ը այն ընթանում է բավականին լարված իրավիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում: