00:00:00

Der Spiegel-ի բացառիկ անդրադարձը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը․ պարբերականը հարցազրույց է անցկացրել նաև Գագիկ Ծառուկյանի հետ

19:40, 19 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ավանդույթի համաձայն՝ Իվետա Տոնոյանն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում թիմի կատարած աշխատանքն ու դրան առնչվող կարևոր իրադարձությունները.

 

 

 «Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկը՝ գերմանական Der Spiegel-ը, որն ունի միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին։ Ծավալուն հոդվածում ներառված է նաև Գագիկ Ծառուկյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց և ֆոտոշարք։ Իհարկե, հոդվածում կան որոշ անճշտություններ, ժամանակավրեպ տեղեկություններ, որոնք անպայման կքննարկվեն պարբերականի խմբագրության հետ, սակայն առավել կարևորն այն է, որ մեդիա ոլորտի «հսկաներից» մեկը՝ Der Spiegel-ը, լուսաբանել է Հայաստանի համար բացառիկ այս մեգա նախագիծը՝ հնարավորություն տալով այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Իսկ սա նշանակում է, որ նախագծի իրականացումից հետո, Հայաստանը տասնյակ անգամներ ավելի գրավիչ է դառնալու աշխարհի համար՝ որպես զբոսաշրջային կարևորագույն ուղղություն:

 

 

«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են։ Այդ ներուժը երբեք չի կարելի անտեսել: Սիրելի՛ երիտասարդներ, վստա՛հ եղեք՝ ձեր ձայնը լսելի է և դուք, ի դեմս «Առաջարկ Հայաստանին» ծրագրի, ստացել եք մեր հայրենիքում նոր ու կարևոր փոփոխությունների իրականացման ակունքներում կանգնած լինելու բացառիկ հնարավորություն: Ձեր խելացի գաղափարներն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր