00:00:00

ՌԴ-ն հայտնել է, որ ցորենի արտահանումը ՀՀ կրկնապատկվել է՝ Ադրբեջանի տարածքով տարանցման վերսկսման շնորհիվ

21:33, 19 դեկտեմբեր 2025 Տնտեսություն

Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ այս տարի կազմելով հանրապետության ընդհանուր առևտրի ավելի քան 34%-ը։ Դրա մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Ալեքսեյ Միխայլովը։

Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում և արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և մարդասիրական հատվածում և ուրվագծել են գալիք տարվա աշխատանքային պլանը։

«Այս տարի Ռուսաստանը մեծացրել է ալյումինի, հացի, արևածաղկի ձեթի և դեղորայքի մատակարարումները Հայաստան։ Ցորենի մատակարարումները գրեթե կրկնապատկվել են, ինչը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման վերսկսման շնորհիվ»,- նշել է Ալեքսեյ Միխայլովը։

Ռուսաստանը և Հայաստանը, ըստ նրա, ներկայում ավարտում են երկու կառավարությունների միջև 2026-2028 թվականների տնտեսական համագործակցության ծրագրի նախագիծը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։

 «Ռուսական բիզնեսն իրականացնում են ավելի քան 20 խոշոր ներդրումային նախագիծ ավտոմոբիլային արդյունաբերության, մետալուրգիայի, նավթի և գազի, ինչպես նաև ատոմային էներգետիկայի ոլորտներում,- նշել է Ալեքսեյ Միխայլովը։ -Կապերը զարգանում են նաև տարածաշրջանային մակարդակով։ Ռուսաստանի ավելի քան 70 մարզեր առևտրատնտեսական կապեր են պահպանում Հայաստանի մարզերի հետ։ Այդ համագործակցության ընթացքում Ռուսաստանի 18 մարզերի ձեռնարկատերեր 20 գործարար առաքելություն են իրականացրել Հայաստան»։

Հանդիպման ավարտին Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի բնապահպանության նախարարությունը ստորագրել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում 2026-2028 թվականների համագործակցության ծրագիր։

Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ռուսաստանում 2026 թվականին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր