00:00:00

«Հրապարակ». Փաշինյանը հասկացել է՝ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման

06:39, 26 հունիս 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ, «հեղաշրջման պլանը» խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։

Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից:

Ի դեպ, «գաղտնազերծված» փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը: Հետեւաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ՝ անցյալին։

Ըստ աղբյուրի՝ իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են՝ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով «ջրել» Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։

Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր