00:00:00

«Հրապարակ». Երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանն էլ կառաջադրվի ՔՊ վարչության անդամի թեկնածու

06:39, 24 հունիս 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկում են երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանի առաջադրումը՝ որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ոմանք կարծել են, որ նա հոգու խորքում հաշտ չէ ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնց դեմ նախկինում պայքարում էր, բայց արի ու տես` նա ոչ միայն հաշտ է, այլև ուզում է իշխանության վերին էշելոնի մաս կազմել, որն առաջինն է տեղեկանում բռնապետի կայացրած որոշումների մասին և մասնակցում է այդ անօրինական որոշումների կայացմանը։

Խոսում են նաև, որ ՔՊ ընտրիչների մեծ մասը Հերիքնազին չի ճանաչում, սակայն Փաշինյանի ուղղորդմամբ նրան կընտրեն։ ԱԺ այցերի ժամանակ Փաշինյանի հետ սրճող «երջանիկների» թվում է նաև Հերիքնազ Տիգրանյանը։ Առաջադրվել են նաև ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, այլք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր