«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական, կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի և վճարի 2 մլն դրամ։
Մեզ հետ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգևորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաև իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ և ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին` պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։ Ասեմ նաև` անակնկալ ունեմ։ Ա․ Հակոբյանից բռնագանձվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարևոր գործի համար, որի մասին կասեմ մոտ օրերս»»։