00:00:00

‹‹Վեոլիա Ջուր››-ը հայտարարություն է տարածել Թաիրով համայնքին մատակարարվող ջրի որակի վերաբերյալ

16:18, 03 հունիս 2025 Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ ամռան ամիսներին Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով համայնքի ջրամատակարարումն իրականացվել է Արարատյան խորքային հորերից:

 

2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

 

Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված` մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

 

Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

 

 Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:

 

‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր