00:00:00

Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ»

06:17, 28 մայիս 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է ․Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը: Ջեննի Հովսեփյանի ազատման պատճառը, ըստ հրամանի, նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն է: Ջեննի Հովսեփյանը Հովիկ Հովսեփյանի քույրն է, որը երկար տարիներ զբաղեցրել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը: Նրա նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված, նա 2018 թվականին մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել: Ոչ միայն Հովսեփյանի քրոջ, այլ նաև փեսայի դեմ այս տարիներին հեղափոխական իշխանությունների կողմից որոշակի գործընթացներ հարուցվեցին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 28․ 05․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր