00:00:00

«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդի. «Ժողովուրդ»

06:41, 24 մայիս 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Առանձին-առանձին հարցազրույցներ չտալու համար՝ որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը Սամվել Բալասանյանի եւ Սեւ բերդի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում՝ հարգո՞ւմ ենք Վարդան Ղուկասյանին թե՞ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:

Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա: Ֆիքսենք մեկ կարեւոր հանգամանք. Սեւ բերդին հարող տարածքների առնչությամբ Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ՀՀ դատախազության տեսակետները, կարծես թե, համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկումը պատահական է:
Խաչատուր Սամվելի Բալասանյան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ    «Ժողովուրդ»  թերթի՝ 24․ 05․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր