00:00:00

Փաշինյանը նոր որոշում ունի․ «Հրապարակ»

06:21, 03 մայիս 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է  ․ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո գրել էինք, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի` Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։ Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։

Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցել կառույցում կատարվող յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին եւ հասել պետի պաշտոնանկությանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 03․ 05․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր