00:00:00

Արմավիրում 20-ամյա վարորդի «Nissan Murano»-ն բախվել է գազատար խողովակին և շրջվել

08:18, 06 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն, իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր