00:00:00

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բապվել են մեքենաներ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

19:57, 24 հունվար 2025 Պատահարներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1985 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ. Մ-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ռ. Մ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր