00:00:00

Հրդեհ է բռնկվել Սյունիքում․ 6 մարտական հաշվարկ է մեկնել

14:30, 20 հունվար 2025 Պատահարներ

Հունվարի 19-ին, ժամը 19:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 29 փրկարարական ծառայող, անտառտնտեսության 2 և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր