00:00:00

Երևանում բախվել են «Ford»-ն ու «Hayasa» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

12:31, 20 հունվար 2025 Պատահարներ

 Հունվարի 17-ին ավտոմեքենաի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Սոս Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան և 20-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Hayasa» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքսանդր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր