00:00:00

Ամանորի գիշերը Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում

20:11, 30 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Ամանորի գիշերը Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում, ասված է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում զետեղված գրացուցակում, հայտնում է РИА Новости-ն։

 

Ըստ ներկայացված կանխատեսման՝ թույլ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել դեկտեմբերի 31-ի առավոտյան, իսկ կեսօրից հետո հասնել G3-ի։ Երեկոյան այն կթուլանա, և մինչև 2025 թվականի հունվարի 1-ի առավոտ Երկրի մագնիսոլորտը լիովին կհանդարտվի։

Միաժամանակ, ինչպես նշվում է, դեկտեմբերի 31-ին մագնիսական փոթորկի հավանականությունը կազմում է ընդամենը 15 տոկոս, իսկ ուժեղ մագնիսական փոթորիկը` 25 տոկոս:

Հունվարի 1-ին այդ արժեքները կազմում են համապատասխանաբար 40 տոկոս և 25 տոկոս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր