00:00:00

Բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին

09:17, 11 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 20/5 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Մարատ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 20-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Երջանիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով Արմավիրի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:  

 

Բախման հետևանքով «Opel»-ը բախվել է ծառին և կիսակողաշրջվել:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոււթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր