00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Opel»-ը Նորամարգ գյուղում հայտնվել է ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր

19:07, 01 նոյեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր:

Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վիրավորներից մեկի մահը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր