00:00:00

Ձորաղբյուր գյուղում բախվել են «Nissan Primera»-ն և «Nissan Tiida»-ն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

06:40, 31 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր