00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը, «Mercedes Vito»-ն, «BMW»-ն, «Opel»-ն ու «Kia»-ն. «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

16:20, 29 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված:  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր