Պաշտպանության նախարարությունը հրապարակել է շտապօգնության մեքենայի լուսանկարները, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:.jpg)
.jpg)

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
«Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: