Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Սաֆարյանը չկոնկրետացրեց, թե երբ է Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակ քննարկվել, քանի որ դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում։ Ըստ նրա՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։
Իսկ թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ արձագանքեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»։
Մնացական Սաֆարյանն ասաց, թե շուտով կլինի հայտարարություն Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։
Հարցին, թե այս պահին կա՞ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատախանեց. «Այս պահին չկա այդ հարցը»։
Իսկ կարո՞ղ է կրկին օրակարգ մտնել հարցին ի պատասխան՝ ասաց. «Ըստ իրավիճակի»։