00:00:00

Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. պաշտոնական

Թուրքիայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին։ Էրդողանին չհաջողվեց հասնել 50+ ձայների քանակի։

Քվեարկության օրը նույնպես որոշված է, այն տեղի կունենա մայիսի 28-ին։ Առաջիկա երկու շաբաթը Թուրքիայի համար լինելու է արտաքին և ներքին աննախադեպ սակարկությունների շրջան։

Հիշեցնենք, որ Թուրքիայում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո պարզ դարձավ, որ ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր