Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն Ադրբեջանի հետ սահման ուղարկելը, ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն կոնկրետ ինչ և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է եղել, ՀԱՊԿ-ից չեն բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։