00:00:00

Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը: Այս մասին  ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։


Ըստ հայկական կողմի՝  հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Իսկ Կրեմլի կայքում նշվում է, որ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը։ Այս համատեքստում կարևորվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ապահովման, Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր