00:00:00

Թուրքիա օգնություն ուղարկելը մարդասիրական նպատակով է արվել, բայց եթե այն ունենա նաև քաղաքական արդյունքներ, ավելի լավ. Փաշինյան

19:22, 18 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը միայն մարդասիրական նպատակով է արվել, քանի որ մեր կողքին միլիոնավոր մարդիկ տուժեցին: Այս մասին Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տեսանք նաև դրական ռեակցիա թուրքական կառավարությունից, եթե այս քայլը ունենա նաև քաղաքական արդյունքներ ևս, ավելի լավ: Անկեղծ կլինեմ, նախքան երկրաշարժը մենք քաղաքական երկխոսություն: Ես հավատում եմ, որ այս մարդասիրական հարաբերությունները կարող են կոնկրետ քաղաքական որոշումների համար հնարավորություններ ստեղծել»,- նշել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր