ՀԱԿ–ում չեն ցանկանում մեկնաբանել իմքայլականների այն տեսակետները, որոնք հետևեցին նախօրեին Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը, և Լևոն Զուրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում չցանկացան անդրադառնալ իմքայլականներին ընդհանրապես։
«Նրանց ամբողջ պատասխանը ճիշտ ժամանակին կտրվի։ Չեմ կարծում, որ այս պահին պետք է արձագանքեմ դրանց»,–ասաց Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր NEWS.am–ի հետ զրույցում իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասել էր. «Ես նաեւ տեսել եմ, որ նա հղում է անում մեկ այլ անձի, որն իր իրավական խորհրդատուն չի եւ առհասարակ իրավաբան չէ: Ես ցավում եմ, որ առաջին նախագահն, իմ կարծիքով, ընտրություններին չմասնակցելու առիթ փնտրելով ստիպված է լինում հղում անել նմանատիպ գործիչների: Ինչեւէ, դա իր որոշելիքն է»: