Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից եւ մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Թե բա լեգիտիմություն:
Վերջին երեք տարիներին Հայաստանի (ՀՀ եւ ԱՀ) ներքին եւ արտաքին գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ այսպես կոչված միջազգային հանրության անտարբեր լռությունը փաստում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից եւ մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա: