Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գնել է Իբիցայում գտնվող Es Vive հյուրանոցը, հայտնում է The Sun-ը։
Հյուրանոցը գտնվում է Բալեարյան կղզիների ամենահայտնի լողափներից մեկում։ 2014-ին վերակառուցված հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 260-600 եվրո է։ Հյուրանոցում կա 52 համար, լողավազան, ռեստորան տանիքի վրա եւ VIP ծառայություններ։