Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանին՝ «Առաջին ալիքի» եթերում Պետրոս Ղազարյանին հետ զրույցում , Միքայել Սրբազանի մասին խոսելիս, հայտարարել է.
«Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել, - ասել է նա ու շարունակել,- կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ հրապարակային»։