Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալված անձինք ազատ են արձակվել, նրանցից երկուսի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չի ընտրվել։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ միայն երկուսի նկատմամբ է այլընտրանքային խափանման միջոց ընտրվել՝ վարչական հսկողություն։
«Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորվում է Վեհափառի եղբայրը, օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում։ Այդ մարդիկ կարո՞ղ են կրկնել նույն հանցանքը։ Էդպես ո՞նց է լինում։ Ընդ որում ՔԿ-ն հենց կալանք է միջնորդել, բայց դատարանը մերժել է, էդպես ո՞նց է լինում, արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է», - նշել է փաստաբանը։
Նշենք, որ այս գործով ուրբաթ օրը ՆԳՆ–ն հայտնեց, որ 4 ձերբակալված կա։