00:00:00

Երիտասարդները իրենց հարցերը կարող են հղել Գագիկ Ծառուկյանին

22:34, 29 հունվար 2026 Քաղաքականություն

«Հայաստան - Արցախ» ՀԵՄ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
Սիրելի՛ երիտասարդներ,
օրեր առաջ հայտարարվեց, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում բոլոր կարեւոր հարցերի մասին երիտասարդները կարող են դիմել Գագիկ Ծառուկյանին եւ մասնակցել հանդիպման։
Այս օրերի ընթացքում բազմաթիվ հարցեր ուղարկվել են ինձ եւ տվյալ երիտասարդները հնարավորություն կունենան անձամբ իրենց հարցերն ուղղել պարոն Ծառուկյանին։
Իրապես մեր երկրում առկա խնդիրները ցավոք շատ են եւ հատկանշական է, որ երիտասարդներն անմասն չեն մնում այդ խնդիրների շուրջ քննարկումներին եւ լուծմանն ուղղված աշխատանքներին մասնակցելուց։
Վերջին տարիներին մի շարք խնդիրների են բախվում նաեւ Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում բնակություն հաստատած երիտասարդները։
Այս մասով «Հայաստան-Արցախ» ՀԵՄ ներկայացուցիչներն իրենց հարցերն ունեն պարոն Ծառուկյանին եւ զանկանում են քննարկել
դրանց լուծման ճանապարհները։
Մենք՝ երիտասարդներս, կարեւոր ենք համարում նման նախաձեռնությունները, քանի որ այն հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնադրսեւորվելու եւ կարեւորված զգալու։
Ես եւս իմ պատրաստակամությունն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի երիտասարդների ու պարոն Ծառուկյանի միջեւ լինել կապող օղակ, որպեսզի երիտասարդների ձայնը դառնա էլ ավելի լսելի։
«Հայաստան - Արցախ» ՀԵՄ նախագահ Լիաննա Մանուկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր