00:00:00

Հայաստանը ներկայացնող Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

22:41, 13 դեկտեմբեր 2025 Շոուբիզնես

 

 

Թբիլիսիում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան։

Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: 

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

Մրցույթն անցկացվել է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր