00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամանսեր է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում

11:33, 14 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը նոր մանրամանսեր է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում։

«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։

1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։

2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։

3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված՝ ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբիլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխելն էր։

4. Հիվանդի հարազատները փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան։

Այսքանը։ Առողջ եղեք»,- նշել է Զեյնալյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, թե իր համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր