ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Կանխենք միահեծան բռնակալությունը, Փաշինյան – եկեղեցի հակամարտությունը.
«Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես պետություն – եկեղեցի հակամարտություն՝ հող նախապատրաստելով եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար: Փաշինյանը համոզված է, որ ինքը պետությունն է և յուրաքանչյուր ոք կամ կառույց ով իր հետ համաձայն չէ, ժողովրդի թշնամի և պետք է պատժվի: Սա արդեն ոչ թե պրոլետարիատի դիկտատուրա է, սա մեկ անհատի անսահմանափակ բռնակալություն է»,- գրել է նա: