Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով որդու հետ զոհված, ազգությամբ հայԴմիտրի Գալանինը թիկնապահ էր, 43 տարեկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
«Սպա էր Դմիտրին, շատ հայտնի Կեմերովոյի հայերի շրջանում: Մարտի 25-ին որդու հետ գնացել էին այդ առեւտրի կենտրոն՝ ժամանակ անցկացնելու»,- ասաց նա:
Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց նաեւ, որ 10-ամյա Միխայիլը ընտանիքի միակ երեխան էր:
«Զոհված հայերի հիշատակին այսօր եկեղեցում պատարագ է մատուցվել»,- նշեց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում