Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհվածների ցուցակում 2 հայ կա: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
Զոհվածները հայր ու որդի են՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10 տարեկան:
«Հենց հիմա տեղի հայերը հավաքվել են՝ հարգելու զոհված երկու հայերի հիշատակը»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում