Լուսանկարիչ Եվգենին փրկել է Կեմերովոյի առևտրաժամանցային կենտրոնում հրդեհից 30 երեխայի` իր ձեռքի տակ եղած հակագազի շնորհիվ, որը նա օգտագործում էր մանկական քվեսթներ անցկացնելիս:
Երիտասարդը առաջիններից մեկն է նկատել հրդեհը, նրա հարթակը կինոթատրոնից փոքր-ինչ հեռու է եղել` գրում է Комсомольская правда-ն:
Բոցը նկատելով` նա հագել է հակագազը, որն իր հետ է եղել որպես աշխատանքային ռեկվիզիտ և ծխի միջով գնացել երեխաներին փրկելու: