2026 թվականին ամենակարևորը, մաղթում եմ խաղաղություն հայոց երկրին և ներքին այն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, որոնք խիղճ ունեն որոնք հավատք ունեն, երկիրը անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25–ին, դատարանի դահլիճում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Եթե հանկարծ այս ժողովուրդը ճիշտ ընտրություն պիտի չանի, մեզ պես մարդիկ հաջողություն, ցտեսություն, գնացեք այդպես ապրեք»,–ասաց նա։
Վարդան Ղուկայսանը նշեց, որ Ձմեռ պապը Նիկողայոս Հայրապետն է. «Եվ այդ ծառն էլ դրախտի կենաց ծառն է։ Տա Աստված, որ հայոց ազգը կենաց ծառից բաժին ունենան, ճիշտ ընտրություն անի, ճիշտ մարդկանց ընտրի, կաշառքով չընտրվեն, վախով չընտրվեն, ելնեն կանգնեն իրենց հայրենիքը պաշտպանողների կողքը և գնան առաջ։ Առաջն Աստված, մեր տերն Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ։
Հաջողություն դուխերդ տեղը պահեք, մեր օրը չմտածեք, ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր Տերն Աստված է»։