00:00:00

Արկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթը

12:37, 25 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Ամերիկյան ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Powerball-ի 1.8 միլիարդ դոլարի ջեքփոթը շահել են Սուրբ Ծննդյան նախօրեին (դեկտեմբերի 25-ին): Այս մասին հայտարարվել է վիճակախաղի կայքում։

Հաղթողն Արկանզասի բնակիչ է, որի անունը դեռևս չի հրապարակվել: Հարկերի գանձումից հետո մրցանակի արժեքը, ենթադրաբար, կկազմի գրեթե 835 միլիոն դոլար:

Բացի այդ, ևս ութ մարդ 1 միլիոն դոլարի չափով «սփոփիչ մրցանակներ» է շահել։

Powerball վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը՝ 2,04 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին։ Այն ժամանակ հաղթող է ճանաչվել Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն, ով հարկերը վճարելուց հետո առձեռն ստացել է 1 միլիարդ դոլարից մի փոքր պակաս գումար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր