Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը» մտել է եզրափակիչ փուլ։ Այսօրվա «դատական նիստում» հայտարարվել է «դատաքննության» ավարտի մասին։
Նիստի ընթացքում Վարդանյանը և նրա պաշտպանական կողմը միջնորդել են դատարանին՝ որպես վկա հարցաքննել քննիչներից մեկին, սակայն միջնորդությունը հերթական անգամ մերժվել է։
Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, երբ կողմերը կանցնեն «եզրափակիչ ճառերի» փուլին։