00:00:00

Դասերը կհետաձգվե՞ն. նոր վիրուս է շրջանառվում. ինչպես պաշտպանվել և ովքեր են թիրախում

13:20, 11 դեկտեմբեր 2025 Տեսանյութեր

Սուր շնչառական վարակների մասով ունենք ակտիվություն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ հսկողության տակ է. «Մոնիթորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդանոցներից դուրսգրման, թե՛ նոր դեպքերի մասով։ Մենք աշխատում ենք  ԿԳՄՍՆ-ի մեր գործընկերների հետ՝ գործարկելու հետևյալ մեխանիզմը՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապրոցեսի։ Ամենօրյա բացակայությունների թիվը մենք իրար փոխանցում ենք և աշխատում ենք դպրոցների հետ»։

 Նախարարը չհստակեցրեց, թե այս պահին քանի դասարան է անցել հեռավար ուսուցման. «Դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով  իրավիճակի վրա։ Այս պահին չունենք համաճարակային այն իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր