00:00:00

Վանաձորում ննջասենյակի պահարանից գողացել են 4․000 ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար

12:12, 11 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։

 

Նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր