00:00:00

Մակրոնը, Սթարմերը և Մերցը Թրամփի հետ քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

22:25, 10 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը՝ «փորձելով առաջ շարժվել», հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ելիսեյան պալատը, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:

Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ հեռախոսազրույցը տևել է 40 րոպե։

Ըստ Ելիսեյան պալատի՝ հեռախոսազրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի դաշնակից երկրների առաջնորդները հինգշաբթի տեսակոնֆերանս կանցկացնեն, քանի որ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելու համար։

Աղբյուրը նկատում է նաև, որ զանգը տեղի է ունեցել, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել՝ անվտանգության ապահովման պայմանով։

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները երկուշաբթի աջակցություն են հայտնել Զելենսկիին՝ կասկածանքով վերաբերվելով պատերազմը դադարեցնելու ԱՄՆ վերջին առաջարկության որոշ մասերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր